Вторник, 19.03.2024, 11:07
Меню сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Live Internet
free counters
Share
Наш опрос
Какой раздел нашего сайта вам больше всего нравится?
Всего ответов: 218
Форма входа

Աֆորիզմներ

Աֆորիզմներ

Աշխատանք իսկապես այն մյունհաուզենյան հյուսքն է, որից կառչելով` կորսվածը կարող է ինքը դուրս պրծնել ճահճուտից:
Կարլ Լիբկնեխտ

Փորձել ամեն բան միանգամից անել` նշանակում է ոչինչ չանել:
Լիխտենբերգ

Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:
Լիվիոս

Կատարելությունը հրաշալի արդարացում է: Արեք լավ. այնքան էլ կարևոր չէ, հատկապես ինչը:
Էմերսոն

Համատեղ աշխատանքը մարդկանց մեջ բոցավառում է գործելու այնպիսի կատաղություն, որին նրանք հազվադեպ կարող են հասնել միայնակ:
Էմերսոն

Աշխատանք... ողջ մարդկային կյանքի առաջին հիմնական պայմանն է, և ընդսմին այն աստիճանի, որ մենք որոշ իմաստով պետք է ասենք. աշխատանքն ստեղծել է իրեն իսկ մարդուն:
Ֆրիդրիխ Էնգելս

Պրակտիկ գործունեության և ստեղծագործական մոտեցում` ահա լավագույն ուսուցիչները կյանքի դպրոցում:
Թելման

Ուրիշի համար անելով` մենք միաժամանակ անպայման անում ենք և մեզ համար:
Թրայն

Անկեղծությունը ճշմարտություն չէ:
Լավեր

Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:
Լաուշֆուկո

Րոպեները երկարատև են, իսկ տարիները` արագահոս:
Ամիել

Հինը երբեք չի հնանում հնանում է միայն նորը:
Ռյուքերտ

Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է:
Լեոպարդի

Մարդն առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու:
Բյոռնե

Կշտամբել չեմ ուզում, բայց գովելու էլ բան չկա:
Ուիպիանոս

Ծայրահեղորեն դճվար է պահպանել այն, ինչ դուր է գալիս շատերին:
Պուբլիսիուս Սիրիուս

Որոշ դեղամիջոցներ հիվանդություններից ավելի վտանգավոր են
Սենեկա Ավագ